ԿԲ. Երաշխիքային վճարի չափը կորոշվի բանկի ռիսկայնությամբ

21.03.2016 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկերի երաշխիքային վճարներն այսուհետ կախված կլինեն նրանց ռիսկայնության մակարդակից, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացվել է լրացում, որը հնարավորություն է տալիս ԿԲ-ին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ:

Այս փուլում որպես բանկի գործունեության ռիսկայնության ցուցանիշ համարվելու է արտարժութային ավանդների ներգրավման նպատակով բանկի կողմից վարվող բարձր տոկոսադրույքային քաղաքականությունը:

Մասնավորապես` այն բանկերը, որոնք ներգրավում են առավել բարձր տոկոսադրույքով ավանդներ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պետք է վճարեն համապատասխանաբար ավելի բարձր երաշխիքային վճարներ:

«Տարբերակված երաշխիքային վճարների կիրառումն առավել արդարացի է դարձնում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցների ձեւավորման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհրդի կողմից մարտի 15-ի նիստում «Երաշխիքային վճարները հաշվարկելու եւ բանկերի կողմից ՀՀ ԿԲ երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի եւ հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում կատարված փոփոխությունների արդյունքում ԿԲ-ն ակնկալում է, որ տարբերակված երաշխիքային վճարների համակարգի ներդրումը միջնաժամկետ հատվածում կհանգեցնի շուկայում ձեւավորված տոկոսադրույքների միջին մակարդակի նվազեցմանը` նպաստելով վարկային ռեսուրսների հասանելիության բարելավմանը:

Մյուս կողմից, այս փոփոխությունը կնպաստի ԿԲ որդեգրած ապադոլարայնացման քաղաքականությանը՝ հանգեցնելով ՀՀ դրամով ավանդների գրավչության բարձրացմանը:

Դիտում՝ 4279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW