Անելիք Բանկի միջոցով չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստ»

21.03.2016 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չաշխատող մայրերը «Մայրության նպաստը» այսուհետ կարող են ստանալ Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում:

Բանկում նշել են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դիմելուց եւ համապատասխան ձեւակերպումներից հետո, յուրաքանչյուր չաշխատող մայր կարող է այցելել Անելիք Բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձնագիր ու սոցիալական քարտ եւ ստանալ իրեն հասանելիք «Մայրության նպաստը»։

«Սիրելի մայրեր, ցանկանում եմ տեղեկացնել, որ չաշխատող մայրերին  տրամադրվող նպաստի համար բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար։ Հատուկ շեշտեմ, որ չաշխատող մայրերին տրամադրվող «Մայրության նպաստը», երեխայի ծննդյան միանվագ նպաստը չէ, սակայն վերջինս ստանալու համար եւս հրավիրում եմ Անելիք Բանկ, որտեղ մեր մասնագետները սիրով կսպասարկեն ձեզ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար բանկում բացվում է պետական աջակցության հաշիվ, որի բացումն ու սպասարկումը անվճար է, իսկ մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 12% տոկոսադրույք:

Բանկում հիշեցրել են, որ չաշխատող մայրերին պետության կողմից տրամադրվող «Մայրության նպաստը» կազմում է 126 645 դրամ։

Դիտում՝ 7176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW