Հայկական MyCard էլեկտրոնային քարտերը հնարավորություն են տալիս հայաստանյան ընկերություններին (խանութներ, սրճարաններ, ծառայություն մատուցող ընկերություններ) ստեղծել իրենց էլեկտրոնային քարտերը, որոնք կտրամադրվեն հաճախորդներին՝ պլաստիկ քարտերի փոխարեն:MyCard-երը համատեղելի են iOS PassBook (Wallet) եւ Android PassWallet էլեկտրոնային դրամապանակների հետ: Itel.am-ի հետ զրույցում «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» ընկերության տնօրեն Լեւոն Իսրայելյանը պատմել է, որ MyCard էլեկտրոնային քարտերի շնորհիվ վիրտուալ դրամապանակներն արդեն հասանելի են հայաստանյան բիզնեսներին:«Պլաստիկ քարտերն արդեն անցյալ են, նոր սերնդի քարտերն ավելին են, քան ուղղակի քարտեր, դրանք հարթակ են, որի միջոցով բիզնես-հաճախորդ շփումն ավելի ինտերակտիվ է դառնում եւ զգալիորեն նվազեցնում հաճախորդին տեղեկություն հասցնելու ծախսերը: Էլեկտրոնային քարտերը բազմաֆունկցիոնալ են, կարող են լինել կուտակային, զեղչի քարտեր, ընդ որում՝ հաճախորդն օնլայն ռեժիմում տեսնում է իր կուտակած միավորների չափը: Դրանք կարող են լինել նաեւ մեկանգամյա օգտագործման, օրինակ՝ կինոյի կամ թատրոնի տոմսեր»,- ասել է Լեւոն Իսրայելյանը: MyCard-երը հաճախորդներին հնարավորություն են տալիս օնլայն ռեժիմում տեսնել իրենց կուտակած միավորների չափը, ստանալ տեղեկություններ նոր ակցիաների կամ զեղչերի մասին` առանց հատուկ հավելվածների անհրաժեշտության: «Քարտերը զգալիորեն նվազեցնում են հաճախորդին տեղեկություն հասցնելու ծախսերը: Դուք ստեղծում եք քարտ, կտրոն եւ/կամ միջոցառում, ուղարկում եք այն Ձեր հաճախորդներին: Հաճախորդը ստանում է Ձեր քարտը, կտրոնը կամ միջոցառման հրավերը եւ պահպանում է այն իր հեռախոսում: Անհրաժեշտության դեպքում նա ներկայացնում է հեռախոսում առկա քարտը, որը ընկերության կողմից սկանավորվում է»,- նշել է Լեւոն Իսրայելյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում: Tweet Դիտում՝ 12796