Վարչապետը հորդորել է բարձրացնել Զարգացման հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը

21.03.2016 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի զարգացման հիմնադրամը 2015թ. աջակցություն է ցուցաբերել ավելի քան 600 կազմակերպության, բացահայտել է 1100 նոր գործընկերների, ինչի արդյունքում աջակցություն ստացած ձեռնարկություններն իրականացրել են 18 մլրդ դրամի արտահանում:

Այս մասին ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը՝ մարտի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած կառույցի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Արման Խաչատրյանը  նշել է, որ որ հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերն ուղղվել են մշակող արդյունաբերության, այդ թվում՝ գյուղմթերքների, խմիչքների, դեղագործության, ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, ճշգրիտ ճարտարագիտության եւ այլ ոլորտներում գործող ընկերությունների զարգացմանը:

2015թ. կազմակերպվել եւ անցկացվել է 13 գործարար համաժողով՝ ՌԴ-ի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Իրանի, Վրաստանի, Մոլդովայի եւ այլ երկրների գործընկերների հետ: Սուբսիդավորվել է 16 ընկերության վարկային ծրագիր, ինչի արդյունքում այդ ձեռնարկությունների տարեկան արտահանման ծավալը կազմել է 13 մլրդ դրամ:

Համաֆինանսավորվել է նաեւ արդյունաբերական ոլորտում գործող 9 ընկերության 13 հայտ՝ միջազգային սերտիֆիկատների ստացման եւ դեղերի գրանցման համար՝ արտերկրի շուկաներում արտահանում ապահովելու նպատակով: Սերտիֆիկացման հիմնական երկրներն են եղել ԵՄ պետությունները, ԱՄՆ-ը, Կանադան, Վրաստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան:

Ամփոփելով քննարկումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կարեւոր մոտեցումներ ունի հիմնադրամի գործունեության կառուցվածքի, նրա առջեւ դրված խնդիրների վերանայման, իրականացվող ծրագրերի արդյունավետության հետեւողական բարձրացման առնչությամբ:

Վարչապետը կարեւորել է ծրագրերի առավելագույնս արդյունավետ եւ թափանցիկ իրականացումն ու առաջարկել խորհրդի բոլոր անդամներին սեղմ ժամկետում իրենց տեսլականը ներկայացնել հիմնադրամի կանոնադրության, կառուցվածքի վերաբերյալ՝ դրանք վերանայելու, թերություններն արագ վերացնելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար: Վարչապետն ընդգծել է, որ նշված ուղղություններով խորհուրդն ունի լուրջ անելիքներ:

Դիտում՝ 2887
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW