Մինչեւ 2016թ. մայիսի վերջը Յունիբանկը նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության մշակած նոր՝ CRM համակարգին: Բանկում նշել են, որ առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը վարկավորման ավտոմատացված Salesforce CRM համակարգը Յունիբանկում ներդրել է 2013թ.: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որից 50%-ը հաստատվել է: 2015թ. Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221 հազ. հայտ: ProtoCRM-ը, որը կներդնի Յունիբանկը, պատկանում է CRM համակարգերի նոր սերնդին եւ մշակված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի կողմից: ProtoCRM ամպային համակարգը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են մեծ քանակով հաճախորդներ ունեցող ընկերությունների մոտ, օրինակ` հաճախորդային բազայի վարումը մեկ համակարգում, վաճառքների ուղու կառուցում, անվճար եւ արդիական վերլուծության տրամադրում ցանկացած ժամանակ:Protobase Loanstation մոդուլը (վարկավորման գործընթացի ավտոմատացում) թույլ կտա Յունիբանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, եւ բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Միաժամանակ, վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ րոպեում:«Յունիբանկը Հայաստանում առաջին բանկերից մեկն էր, որ ամբողջությամբ ավտոմատացրեց սպառողական վարկավորման հայտերի ուսումնասիրման գործընթացը: Դա հնարավորություն տվեց մեզ շատ արագ եւ զգալի ընդլայնել մեր դիրքը սպառողական վարկավորման շուկայում: Անցում կատարելով ProtoCRM համակարգին՝ մենք լուծում ենք ադմինիստրատիվ եւ IT ծախսերի խնդիրը` պահպանելով համակարգի բարձր որակի աշխատանքը: Մարտի մեկի դրությամբ մեր մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 188 հազ-ը»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 13599