ԵՏՄ-ում ծխախոտի տուփերը վնասի մասին հուշող նոր պատկերներ կունենան

18.03.2016 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է ծխելու վնասակարության մասին հուշող պատկերների նոր էսքիզները:

Նախատեսվում է, որ դրանք զբաղեցնելու են ծխախոտի տուփի մակերեսի կեսը:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո արտադրողները պետք է էսքիզները տեղադրեն ծխախոտի տուփերի վրա 12 ամսվա ընթացքում:

Նոր պատկերները կհայտնվեն Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում,  Ղրղըզստանում եւ Ռուսաստանում վաճառվող ծխախոտների վրա:

Դիտում՝ 10156

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW