Զարգացող երկրների ընդհանուր պարտքը կազմում է $62 տրլն
18.03.2016 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://loanscanada.ca

Զարգացող երկրների կառավարությունների, տնային տնտեսությունների, կորպորատիվ ու ֆինանսական հատվածների պարտքը 2015-ից ի վեր աճել է $1,6 տրլն-ով՝ հասնելով $62 տրլն-ի, ինչը ներկայում գերազանցում է այս պետությունների միասնական ՀՆԱ-ն 210%-ով:
Այս մասին գրում է Financial Times թերթը:
Ընդ որում, զարգացած երկրները կրճատել իրենց պարտքը $12 տրլն-ով՝ հասցնելով այն $175 տրլն-ի:
2016թ. եւ առաջիկա չորս տարիներին զարգացող պետություններում բոլոր կարգերի փոխառուները ստիպված են լինելու ակտիվորեն մարել իրենց վարկերը:
2016թ. ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նրանք պետք է վճարեն $730 մլրդ, իսկ 2017թ.՝ ավելի քան $900 մլրդ:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին պարտքը ներկայում կազմում է շուրջ $5 մլրդ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: