Կհեշտացվեն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

17.03.2016 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կենտրոնական բանկի առաջարկած՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պարզեցվել են բանակարանների ձեռք բերման պայմանները:

Մասնավորապես՝ կատարվել են հետեւյալ փոփոխություններն ու լրացումները

- Ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝

     1. Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,  

     2. Ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:

-Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը՝ սահմանելով այն 25 մլն դրամ՝ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

- Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը՝ սահմանելով այն 17,5 մլն դրամ՝ ներկայիս 11,2 մլն դրամի փոխարեն:

- Երեւան քաղաքում եւս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:

Կատարված փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ծրագրում ներգրավել առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների:  

«Այս պահին խնդիր է դրվում աշխուժացնել ծրագիրը՝ աչքի տակ ունենալով հանրապետության առջեւ ծառացած ժողովրդագրական խնդիրները»,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դիտում՝ 6842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai