ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կենտրոնական բանկի առաջարկած՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով պարզեցվել են բանակարանների ձեռք բերման պայմանները:Մասնավորապես՝ կատարվել են հետեւյալ փոփոխություններն ու լրացումները- Ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝ 1. Երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, 2. Ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն: -Ավելացվել է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը՝ սահմանելով այն 25 մլն դրամ՝ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:- Ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը՝ սահմանելով այն 17,5 մլն դրամ՝ ներկայիս 11,2 մլն դրամի փոխարեն:- Երեւան քաղաքում եւս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:Կատարված փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ծրագրում ներգրավել առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների: «Այս պահին խնդիր է դրվում աշխուժացնել ծրագիրը՝ աչքի տակ ունենալով հանրապետության առջեւ ծառացած ժողովրդագրական խնդիրները»,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 7029