Մարտի 28-ի փոխարեն աշխատանքային կլինի ապրիլի 2-ը

17.03.2016 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 2-ը` շաբաթ օրը:

Համապատասխան որոշումն այսօրվա նիստում ընդունել է ՀՀ կառավարությունը՝ պայմանավորված մարտի 27-ի՝ Սբ Հարության տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրով, ինչը թույլ կտա քաղաքացիներին այցելել գերեզմանատներ:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ Հարության տոնը՝ Զատիկը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ արդեն իսկ մշակված են «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնց արդյուքնում  որոշ տոներ, որոնք սկզբունքորեն եղել են ոչ աշխատանքային, կդառնան աշխատանքային:

Դիտում՝ 3710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW