Հայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային եւ գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ:Նպատակն է այդ ծրագրերը ներկայացնել տեղական եւ օտարերկրյա հնարավոր ներդրողներին եւ ներդումներ ներգրավել:Ներդրումային կամ գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն են՝ -Ծրագրի մանրամասն նկարագրություն (իրավիճակի վերլուծություն, նպատակներ, իրականացման ժամկետներ, ակնկալվող արդյունքներ),- Ակնկալվող ներդրումների չափը, ձեւերը, ֆինանսավորման աղբյուրները, տեսակները, ոչ ֆինանսական ակտիվների առկայությունը,- Ֆինանսական հոսքերի կանխատեսումները (cash flow)` 3 հնարավոր սցենարով,- Ռիսկերի գնահատում, այդ թվում՝ ֆինանսական, SWOT վերլուծություն,- Ծրագրով նախատեսված ներդրումների ետգնման ժամկետը (հաշվարկներ),- Ծրագրի կառավարման համակարգի նկարագրություն,- Հնարավոր ներդրողների (գործընկերների) հետ համագործակցության ձեւաչափը,- Ապրանքատեսակ(ներ)ի իրացման հնարավոր (ներքին եւ արտաքին) շուկաների վերլուծություն, -Ծրագրին վերաբերող այլ տեղեկատվություն։ Հիմնադրամում նշել են, որ ժամկետների սահմանափակումներ չեն գործում։ Ներդրումային եւ գործարար ծրագրերը կարելի է ուղարկել investment@dfa.am հասցեով կամ առձեռն ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ք.Երեւան, 0010, Մ.Մկրտչյան 5, հեռ. (+374 11) 597-714: Tweet Դիտում՝ 3961