Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնել է ACBA Mobile հավելվածի ֆունկցիոնալությունը:«Գործարկելով ACBA Mobile բջջային հավելվածը՝ բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքեր:ACBA Mobile հավելվածի միջոցով կարող եք կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջեւ, այդ թվում՝ փոխանցումներ կարող եք իրականացնել ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտաժութային փոխարկումներ, ստանալ Ձեր պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում նշել են, որ հավելվածի հնարավորություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում, որտեղ ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի Demo տարբերակի միջոցով հաճախորդներին հնարավորություն կընձեռվի առանց հավելվածը ներբեռնելու՝ ուսումնասիրել այն:«ACBA Mobile հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել App Store-ից կամ Google play-ից եւ դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 6675