«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Գերմանահայկական հիմնադրամի (KFW) հետ համագործակցությամբ, ներդրել է նոր երկու վարկատեսակ՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը: Կազմակերպությունում նշել են, որ վարկատեսակներից առաջինը՝ «Ագրո Մատչելի» միկրովարկը, նախատեսված է գերփոքր գյուղատնտեսության համար: Այն տրամադրվում է 1,5-4 միլիոն դրամի չափով, առանց գրավադրման, 8-36 ամիս ժամկետով, որից մինչեւ 27 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ, որի ընթացքում վարկառուները կվճարեն միայն տոկոսագումարները, իսկ վարկի գումարը կվճարեն իրենց առավել հարմար ամիսներին: Երկրորդ վարկատեսակը՝ «Ագրո Զարգացում»-ը, նախատեսված է ավելի խոշոր ներդրումների համար եւ տրամադրվում է 4-108 միլիոն դրամի չափով, մինչեւ 60 ամիս ժամկետով, որից մինչեւ 30 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ: Վարկը տրամադրվում է անշարժ եւ շարժական գույքի գրավադրմամբ:Երկու վարկատեսակներն էլ չունեն տրամադրման միջնորդավճար եւ ամսական սպասարկման վճար, տրամադրվում են 13-15% տոկոսադրույքով: ««Կամուրջ»-ն իր գործունեության շուրջ 18 տարիների ընթացքում միշտ էլ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մրցունակ դրամային վարկատեսակների ներդրմանը: Գերմանահայկական Հիմնադրամի (KFW) հետ համագործակցությամբ տրամադրվող երկու նոր վարկատեսակները նախատեսված են գյուղատնտեսությամբ զբաղվող եւ ֆիզիկական անձանց (նաեւ անհատ ձեռնարկատերեր), եւ իրավաբանական անձանց համար»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը՝ վստահություն հայտնելով, որ այս վարկատեսակները կխթանեն գյուղատնտեսության զարգացումը ՀՀ բոլոր մարզերում: Tweet Դիտում՝ 22010