ՀԲ երեւանյան գրասենյակը կաջակցի Արծվիկ Մինասյանի աշխատաոճին

15.03.2016 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը Արծվիկ Մինասյանի հետ «կիսել է իր խիստ դրական տպավորվածությունը՝ կարճ ժամանակահատվածում համագործակցության օրակարգին ու իրականացված աշխատանքներին այդքան խորությամբ ծանոթ լինելու համար»:

Լորա Բեյլին իր գոհունակությունն է հայտնել նաեւ զարգացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ նախարարի մոտեցումների վերաբերյալ:

Անդրադառնալով թափանցիկության եւ հանրային իրազեկվածության ապահովման խնդրին՝ Լորա Բեյլին նշել է նման նախաձեռնությանը լիովին աջակցելու իր պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը նախարարությունում իր առաջին ընդլայնված խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ նախարարությունը պետք է աշխատի «բաց, թափանցիկ, հրապարակային, առանց թաքցնելու այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են իրենց առջեւ»:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն առանձին քննարկման առարկա են դարձել ներդրումային քաղաքականությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը վերաբերող հարցեր, երկրի մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրները եւ բնագավառի օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտությունը:

Արծվիկ Մինասյանը խիստ կարեւորել է դոնոր կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը:

Դիտում՝ 2759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW