Իսրայելը ՀՀ-ին է փոխանցում գյուղոլորտի զարգացման իր փորձը
14.03.2016 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայություն

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-իսրայելական համագործակցության մեջ առկա է չիրացված մեծ ներուժ:
Այս մասին նախարարը նշել է Հայաստան ժամանած իսրայելցի մասնագետների պատվիրակության հետ հանդիպմանը: Վերջինս մարտի 14-19-ը Երեւանում անցկացնում է «Գյուղատնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց:
«Իսրայելի հարուստ փորձը գյուղատնտեսության ոլորտի զարգացման բնագավառում, որը հիմնված է գիտական վերջին նորարարությունների վրա, չափազանց կարեւոր է մեր երկրի համար: Համոզված եմ, որ այս դասընթացը շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի բոլոր մասնակիցների համար»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով դասընթացի հիմնական թեմաներին եւ մեթոդաբանությանը՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ հիմնական շեշտը դրվելու է գյուղատնտեսության քաղաքականությունն ու գործնականում դրա կիրառումը առավելագույնս միմյանց մոտեցնելու սկզբունքի վրա:
Դասընթացներից բացի, ծրագրի շրջանակում նախատեսվում է խորհրդատվություն եւ աջակցություն տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը քաղաքականության մշակման, արժեշղթաների զարգացման եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ կազմակերպել սեմինարներ ու հանդիպումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Նշենք, որ իսրայելական պատվիրակության այցը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ CARD հիմնադրամի ու «ԱՎԱԳ Սոլյուշնս»-ի համատեղ իրականացվող «Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարություն եւ գործողությունների ծրագրի» շրջանակում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: