Զարգացման Բանկը բարելավել է վարկավորման պայմանները

14.03.2016 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ փոփոխություններ է իրականացրել վարկերի պայմաններում:

Բանկում նշել են, որ փոփոխություններն ուղղված են բանկի հաճախորդների ֆինանսական հոգսերի թեթեւացմանը:  

«Վարկերի պայմանների բարելավումներ կատարվել են մասնավորապես երկու հիմնական ուղղություններով՝ երկարացվել են վարկերի մարման ժամկետները, ինչպես նաեւ իջեցվել են տարեկան տոկոսադրույքները: Այսուհետ առեւտրային եւ սպառողական վարկերը կտրամադրվեն մինչեւ 10 տարի մարման ժամկետով, ի դեպ, առեւտրային վարկերի դեպքում մինչեւ 30 ամիս արտոնյալ մարման ժամանակահատվածով, ինչը զգալիորեն կթեթեւացնի մարումների բեռը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընգդծել են, որ բարելավումներ տեղի են ունեցել առեւտրային, հիփոթեքային, ինչպես նաեւ սպառողական 10 վարկատեսակների պայմաններում:

Դիտում՝ 6513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW