ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներն ընդունում են վճարումներ «Ռոստելեկոմ»-ի ծառայությունների դիմաց

11.03.2016 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության ծառայությունների (IP հեռախոսակապ, Ինտերնետ եւ Սմարթ հեռուստատեսության) դիմաց վճարելու համար կարելի է օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի 156 բանկոմատներից, որոնք տեղադրված են Հայաստանի ամբողջ տարածքում:

Բանկում նշել են, որ այս քայլի միջոցով կպարզեցվի հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց ամենամսյա վճարումների գործընթացը:

Բացի այդ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից վճարումներն ընդունվում են բանկի բոլոր 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաեւ 24/7 ռեժիմում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով:

««Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց կարելի է վճարել նաեւ՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկինգ» ծառայությունից, որը հասանելի է շուրջօրյա` երկրագնդի ցանկացած կետից: Օպերատորի ծառայությունների դիմաց վճարման եւս մեկ տարբերակ է բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականի հայտի ձեւակերպումը բանկում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 11752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW