Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կաջակցի գյուղկոոպերատիվների կայացմանը
10.03.2016 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:
Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, մարտի 9-ին կայացած հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ «այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին` 2016թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով»:
«Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները մոտ մեկ ամիս վաղ են մեկնարկել, ուստի ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի գյուղացիական տնտեսություններին վարկերը եւս տրամադրվեն առավել վաղ։ Սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական ծրագիրը, որի շրջանակում այսօր տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով` փաստացի 8 տոկոսով դրամային վարկեր, կարեւոր աջակցություն է գյուղացիական տնտեսությունների համար»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղիներից մեկն էլ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է, որոնց գործունեության խթանման համար սուբսիդավորվող վարկերի տրամադրումից զատ մեծ դերակատարում կարող է ունենալ առավել արտոնյալ պայմաններով վարկավորման իրականացումը:
Հակոբ Անդրեասյանը ողջունել է այս առաջարկը՝ նշելով, որ Հայաստանում կոոպերատիվների շարժմանն աջակցելու նպատակով իրենք պատրաստ են առավել մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրել:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ իրենք կարող են նաեւ փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել հայկական կոոպերատիվների համար` առավել փորձառու ղեկավարներին գործուղել Ֆրանսիա կամ այնտեղից մասնագետներ հրավիրել Հայաստան՝ տեղում խորհրդակցություններ անցկացնելու համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: