2016թ. փետրվարին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 3,2% գնանկում:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ փետրվարին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի գների 3,3-13,4% անկումը:Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2,1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 13,4% գնանկում:Մրգի ապրանքախմբում 2016թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 19,4%, իսկ այս տարվա հունվարի համեմատ՝ 3,3% գնանկում:2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5,3%, իսկ 2016թ. հունվարի համեմատ՝ 2,6% գնանկում:Ձկնամթերքը նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատ էժանացել է 12,2%-ով, իսկ 2016թ. հունվարի համեմատ՝ 1%-ով:Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ գրանցվել է 6,1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 0,5% գնանկում:Բացի այդ, այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական եւ բուսական յուղերի՝ 0,3%, հրուշակեղենի՝ 0,2%, կաթնամթերքի` 0,1% եւ այլ մթերքի 0,1% գնանկում:Շաքարավազի հանրապետական միջին գինը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10%-ով, իսկ 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 1,2% գնաճ:2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի` 0,1%, ձվի՝ 0,3%, սուրճի, թեյի, կակաոյի 0,6% գնաճ, իսկ ոգելից խմիչքի եւ ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում փետրվարին արձագրվել է գնանկում 0,6%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում աճել են 0,3%-ով:Հանրապետությունում 2016թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի գնանկում` համապատասխանաբար 2,7% եւ 3,7% չափով: Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ նվազել են 1,4%-ով, իսկ 2015թ. փետրվարի նկատմամբ՝ 1,7%-ով: Tweet Դիտում՝ 2413