“Զվարթնոց” օդանավակայանի կառավարիչը, “Վիվասելի” ներկա եւ “Արմենտելի” նախկին տերը ամենից շատ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ

20.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է ավելի քան $297 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 31.8%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի ազգային վիճագրական ծառայությունում, ընդհանուր ներդրումների ծավալից $149044.1 հազարը կազմել են ուղիղ ներդրումներ (աճը` 8%):

2006 թ. առաջին ինը ամիսների արդյունքներով Հայաստանում կատարված ներդրումների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Արգենտինան, որը ներդրել է մոտ $58 մլն, նրան հաջորդում են Լիբանանը` $56.3 մլն, Հունաստանը` $44.8 մլն, Գերմանիան` $34.6 մլն, Ռուսաստանը` $34.3 մլն, ԱՄՆ-ն` $23.7 մլն:

Ինչպես նշում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արգենտինայի առաջին տեղը բացատրվում է նրանով, որ Երեւանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը գտնվում է արգենտինական ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո: Լիբանանի երկրորդ տեղը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում է գտնվում “Վիվասել” բջջային օպերատորի սեփականատերը: Հունաստանը գտնվում է երրորդ տեղում, քանի որ մինչ այս տարվա նոյեմբերը հունական OTE-ին էր պատկանում “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 90%-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 11389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW