Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, գործարկել է հատուկ ակցիա` «Մարտի 8-ին` 8 նվեր»: Բանկում նշել են, որ մարտի 9-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր կանայք եւ աղջիկները, որոնք կցանկանան ձեռք բերել բանկի պլաստիկ քարտեր, կստանան 8 նվերից բաղկացած տոնական փաթեթ, որը ներառում է՝ - Անվճար միջազգային պլաստիկ քարտ՝ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի:- MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի: - Քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով:- Բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ:- Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն:- Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն: - Զեղչեր հետեւյալ սպասարկման կետերում` Ani Boutique - 7%, Gold’s Gym (SPA) - 10%, Plato - 15%, Tibet - 10%, Pixel – մինչեւ 20% (աքսեսուարներ), 3-5% (տեխնիկա), Sacvoyage -5%:«Մարտի 9-ից մինչեւ մայիսի 5-ը ակցիայի շրջանակում ձեռք բերված պլաստիկ քարտերի միջոցով ամենամեծ գումարով անկանխիկ գործարքներ իրականացրած իգական սեռի քարտապանների համար կխաղարկվեն նվերներ, ինչպես նաեւ ամենամեծ գումարով անկանխիկ գործարք իրականացրած 10 հաճախորդները կստանան 8.7% Сash Back»,- ասված է հաղորդագրությունում:Նվերների խաղարկությունը կանցկացվի մայիսին: MasterCard Standard եւ MasterCard Gold տեսակի քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի սպասարկման բոլոր կետերում: Tweet Դիտում՝ 12306