Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացները: Ինչպես հայտնել են բանկում, օրերս ավարտված դասընթացները վերաբերում էին բիզնեսի կառավարման օպտիմալացմանը եւ գործնական մարքեթինգին: 2016թ. առաջին բիզնես դասընթացի բացմանը ներկա է եղել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:«Այս ծրագիրը կոչված է Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների արդյունավետ կառավարման օժանդակմանը: Մասնակիցների տարեցտարի աճող թիվը եւ ստացվող դրական արձագանքների ավելացումը թույլ են տալիս պնդել, որ ծրագիրն արդյունավետ է, եւ բանկը հետամուտ է լինելու դրա զարգացմանն ու շարունակական իրականացմանը»,- նշել է Հակոբ Անդրեասյանը:«Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: Նախորդ տարվանից դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից հաջորդ դասընթացները կիրականացվեն մայիսի 24-27-ը:Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով բանկի՝ Երեւանում գտնվող ցանկացած մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 5914