ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ փոխհատուցել է հաճախորդների կորցրած միջոցները

04.03.2016 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ բանկն իր հաշվին ամբողջությամբ փոխհատուցել է մարտի 3-ին արձանագրված քարտային զեղծարարությունների հետեւանքով բանկի որոշ հաճախորդների հաշիվներից կորցված դրամական միջոցները, եւ համապատասխան գումարները փոխանցվել են հաճախորդների բանկային հաշիվներին:

Տարածած հաղորդագրության համաձայն՝ բանկն օպերատիվ եւ ամբողջ ծավալով ուսումնասիրել է խարդախությամբ կատարված բոլոր գործարքները, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ առաջիկայում հանգստյան եւ տոնական օրեր են, ամբողջությամբ փոխհատուցել է կորցված գումարները:

«Բացի այդ, բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են բանկի տրամադրած վարկային միջոցներից:

Միաժամանակ, այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթողարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են նաեւ, որ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին՝ «խարդախությունը կատարողներին գտնելու եւ պատժելու նպատակով»:

Դիտում՝ 12046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW