ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնել է քարտային զեղծարարության մասին

03.03.2016 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր վաղ առավոտյան ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 քարտով փորձ է արվել Հայաստանից դուրս զեղծարարություն կատարել:

Բանկը տեղեկացնում է, որ տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածում: Բանկը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները, եւ հետագա փորձերը կանխվել են:

Բոլոր հաճախորդներին, որոնց մոտ ակտիվացված է գործարքների վերաբերյալ sms հաղորդագրության ստացման ծառայությունը, ժամանակին ծանուցվել է այս մասին:  

«Համապատասխանաբար, բոլոր հաճախորդները տեղեկացված են գործարքների մասին եւ եթե հայտնաբերեն իրենց կողմից չկատարված գործարք, կարող են դիմել բանկ՝ հասանելի բոլոր միջոցներով, եւ ներկայացնել համապատասխան հայտարարություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ուսումնասիրել է վերջին մի քանի ժամերի ընթացքում իրականացված բոլոր գործարքները եւ արգելափակել է խնդրահարույց բոլոր քարտերը:

Հաղորդագրության համաձայն՝ զեղծարարությունների պատճառը տեխնիկական բնույթի չէ, եւ կեղծ գործարքները կատարվել են բանկից դուրս:

Բանկում ընդգծել են, որ բանկային ամբողջ ենթակառուցվածքն աշխատում է նորմալ ռեժիմով:

«Այս դեպքում, ինչպես միշտ նման դեպքերում, եթե հայտնաբերվում է, որ հաճախորդի քարտից գումարը հանվել է 2016թ. մարտի 3-ի առավոտյան կատարված զեղծարարության արդյունքում (այն է՝ եթե հաճախորդի նախաձեռնությամբ եւ նրա մեղքով չի կատարվել), ապա բանկն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը եւ կապահովի քարտից կորցված գումարի վերադարձը հաճախորդին»,- հայտարարել են բանկում:

Դիտում՝ 14173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW