ԿԲ ղեկավարը կարծում, որ Հայաստանին պետք է “պրոֆեսիոնալ մենեջերների բանակ”

20.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում այսօր բացվել է Արտադրողականության եւ մրցունակության ազգային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնակատերերի Խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ սկզբնական շրջանում Կենտրոնը կգործի Խորհրդին կից, իսկ հետագայում կկարողանա գործել ինքնուրույն:

Կենտրոնի նպատակներն են ուսուցումը, ձեռնկատերերին խորհրդատվական ծառայությունների մատուցումը, տնտեսության զարգացման միտման վերլուծումը:

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ արտադրողականությունն ու մրցունակությունը կարեւոր դեր են խաղում ժամանակակից տնտեսության մեջ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր Հայաստանի քաղաքացու ադյունաբերությունը մի քանի անգամ զիճում է միջինեվրոպացու ցուցանիշներին: ԿԲ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության որակյալ փոփոխությունները պետք է անց կացվեն մոտակա 5-7 տարիների ընթացքում:

“Դա ցավալի գործընթաց է, իրականացնելով այն, պետք է հատուկ ուշադրություն դարձվի ինտելեկտուալ բաղադրիչին եւ ստեղծել պրոֆեսիոնալ մենեջերների բանակ” , - ասել է Տիգրան Սարգսյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW