«Աշտարակ-Կաթ»-ը հերքում է իր լուծարման մասին լուրը

01.03.2016 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հերքել է լրատվամիջոցներում շրջառանվող լուրերը, որոնց համաձայն՝ ընկերությունը լուծարվել է:

««Աշտարակ-Կաթ»-ի լուծարման մասին լուրերն ապատեղեկատվություն են, չունեն որեւէ հիմք եւ չեն համապատասխանում իրականությանը: «Աշտարակ-Կաթ» բրենդն անփոփոխ է, եւ որեւէ բանակցություն չի տարվել բրենդի փոփոխության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է իր բնականոն աշխատանքը եւ մտադիր է ընդլայնել ինչպես արտադրատեսականին, այնպես էլ՝ սպառման եւ արտահանման ծավալները:

«Մեր սպառողներին հավաստիացնում ենք, որ էլ ավելի կբարելավենք մեր արտադրանքի որակը եւ էլ ավելի պատասխանատվությամբ կմոտենանք մեր աշխատանքին»,- նշել են «Աշտարակ-Կաթ»-ում:

Դիտում՝ 3444

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW