Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը Լոս Անջելեսի Զբոսաշրջության ցուցահանդեսում

01.03.2016 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փետրվարի 27-28-ին ԱՄՆ Լոնգ Բիչ քաղաքում մասնակցել են Լոս Անջելեսի Զբոսաշրջության ցուցահանդեսին՝ LA Travel and Adventure Show:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ցուցահանդեսին մասնակցությունը հնարավոր է դարձել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի համատեղ ջանքերով:

LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանն է հանձնել լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ եւ մարդաշատ տաղավարն ունենալու համար:

Այցելուներին ներկայացվել են ՀՀ եւ ԼՂՀ զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:

Հայկական տաղավարը, մասնավորապես, ներկայացրել են Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունները, որոնք առաջարկել են նաեւ Հայաստան եւ Արցախ ճամփորդելու փաթեթներ:

Դիտում՝ 2964

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW