Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Լեւոն Յոլյանը

29.02.2016 | 22:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Երվանդ Զախարյանին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Լեւոն Յոլյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը:

Երվանդ Զախարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. ապրիլի 30-ից:

Լեւոն Յոլյանը ծնվել է 1959թ. սեպտեմբերի 19-ին:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, այնուհետ հեռակա ուսուցմամբ՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան:

1998-2000 թթ. եղել է ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալը:

2000-2007 թթ. զբաղեցրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:  2007թ. նոյեմբերի 13-ից ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալն էր:

Լեւոն Յոլյանն ունի շախմատի միջազգային վարպետի կոչում: 2004-ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

Դիտում՝ 4842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW