Հայբիզնեսբանկն ամփոփել է 2015թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ 2016թ. հունվարի 16-ը բանկի եւ գործընկեր կազմակերպությունների միջեւ գործող աշխատավարձային նախագծերի շրջանակում սպասարկվող քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները:Բանկում նշել են, որ ակցիայի 10 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ստացել է սահմանված մրցանակը՝ դրամական պարգեւի տեսքով:Ակցիային մասնակցել էին բանկի կորպորատիվ հաճախորդների այն աշխատակիցները, որոնք բանկի պլաստիկ քարտով սահմանված ժամկետում 50 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարել էին նվազագույնը 3 անկանխիկ գնում, իսկ մրցանակակիրներն ընտրվել էին նախապես հրապարակային սկզբունքով կազմակերպված պատահական ընտրության միջոցով:«Ակցիայի անցկացմամբ Հայբիզնեսբանկը փորձում է կրկին ընդգծել այն առավելությունները, որոնք տրված են բանկի իրավաբանական անձ հաճախորդներին եւ նրանց աշխատակիցներին: Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը, կարեւորելով հաճախորդների հետ հարաբերությունների մշտական զարգացումը, նախաձեռնել է նաեւ «Մեծ ակցիա» զեղչային, հատուկ առավելություններ առաջարկող ծրագիր, որը մեկնարկել է ս.թ. հունվարի 28-ից եւ գործելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4233