ՎԶԵԲ-ը վարկ է տրամադրել “Կոտայք” գարեջրի գործարանի ձեռք բերմանն աջակցելու նպատակով

19.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $15 մլն վարկ է տրամադրել Brasseries International Holdings ընկերությանը Հայաստանում “Կոտայք” գարեջրի գործարանի ձեռք բերմանն աջակցելու ու ընկերության վրացական Castel Sakartevlo մասնաճյուղի ամրապնդմանն նպատակով:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ՎԶԵԲ-ում, միջոցները ներդրվելու են արտադրանքի կատարելագործման եւ նոր տեխնոլոգիաների մեջ, քանի որ վերջին տարիներին “Կոտայքը” շուկայում բախվում է աճող մրցակցության հետ:

Ներկայումս Castel Sakartevlo-ն զբաղեցնում է Վրաստանի գարեջրի շուկայի 14%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9217

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW