ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կմասնակցեն Լոս Անջելեսի Զբոսաշրջության ցուցահանդեսին

26.02.2016 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կմասնակցեն Լոս Անջելեսի Զբոսաշրջության ցուցահանդեսին՝ LA Travel and Adventure Show:

Այն կանցկացվի փետրվարի 27-28-ին Լոնգ Բիչ քաղաքում:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին մասնակցությունը հնարավոր է դարձել հյուպատոսության եւ Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի համատեղ ջանքերով:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանն ընդգծել է, որ ՀՀ եւ ԼՂՀ մասնակցությունը կարեւոր է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Այն լավ հնարավորություն է՝ օտարներին ներկայացնել Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային արժեքները, հուշարձանները, բնությունն ու զբոսաշրջային վայրերը: Վալերի Մկրտումյանի կարծիքով՝ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ապակենտրոնացնել զբոսաշրջային ուղղությունները դեպի գյուղական բնակավայրեր:

«Ժամանակն է, որ Հայաստանն ու Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկների աչքում դիտարկվեն՝ իբրեւ տուրիզմի եւ հետաքրքիր հանգստի նոր ուղղություններ՝ նոր հնարավորություններով, որոնք տարեցտարի մեծանում են ենթակառուցվածքային բարեփոխումների իրականացման արդյունքում»,- ասել  է նա:

Նորաստեղծ Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի ատենապետ Ալեք Բաղդասարյանն էլ նշել է, որ, դատելով Լոս Անջելես ճանապարհորդությունների շոուին նախորդ տարիների մասնակցության փորձից, օտարների համար Հայաստանն ու Արցախը հետաքրքիր զբոսաշրջային վայրեր են, որոնք գրավում են՝ իբրեւ նոր բացահայտված ուղղություններ:

Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի անդամ Թոմիկ Ալեքսանյանը, իր հերթին, շեշտել է ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներին Հայաստանն ու Արցախը ներկայացնելու, այլեւ հայ համայնքի համար երկու հայկական պետությունների գրավչությունը բացահայտելու կարեւորությունը, ընդ որում, ոչ միայն հաճելի հանգիստ վայելելու, այլեւ բիզնես-ծրագրեր կազմելու իմաստով: Նրա խոսքով՝ հենց այդ ուղղությունը կլինի Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի հետագա գործունեության առանցքում, որի առաջին քայլերից մեկը այս ցուցահանդեսին մասնակցությունն է:

Դիտում՝ 3417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW