ՀՀ-ն եւ ԱՄԷ-ն կվերակնքեն ներդրումների խրախուսման համաձայնագիրը

25.02.2016 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ երկու երկրների միջեւ նման համաձայնագիր ստորագրվել է դեռ 2002թ.՝ Աբու Դաբի քաղաքում, սակայն, հիմք ընդունելով համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տնտեսական եւ ներդրումային ոլորտի զարգացումները, էմիրաթական կողմից առաջարկվել է համաձայնագրի նոր` փոփոխված նախագիծ, որը լրամշակվել է պայմանավորվող կողմերի միջեւ կայացած քննարկումների արդյունքում:

Նոր նախագծով սահմանված են Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները, որոնք հնարավորություն կընձեռեն երկու երկրների ներդրողների համար, հավասարության եւ փոխշահավետության հիման վրա, ստեղծել բարենպաստ պայմաններ եւ նպաստել երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:

Դիտում՝ 3155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW