Երեւանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում
25.02.2016 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wikimedia.org

Երեւանը զբաղեցրել է 182-րդ տեղը ամերիկյան Mercer ընկերության կողմից կազմված կյանքի որակի վարկանիշում:
Վարկանիշում ներկայացված է 230 քաղաք՝ բոլոր մայր ցամաքներից:
Առաջին հինգ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վիենան, Ցյուրիխը, Օքլանդը (Նոր Զելանդիա), Մյունխենն ու Վանկուվերը:
Հետխորհրդային քաղաքներից Երեւանն առաջ է անցել Թբիլիսիից (188), Մինսկից (190), Բաքվից (197), Տաշկենտից (205), Բիշքեկից (210) եւ Դուշանբեից (212):
Մոսկվան ցուցակում զբաղեցրել է 167-րդ տեղը, իսկ Ալմաթին եւ Կիեւը կիսել են 176-րդ հորիզոնականը:
Անձնական անվտանգության առանձին վարկանիշում Երեւանը զբաղեցրել է 166-րդ տեղը:
Վարկանիշը կազմելիս Mercer-ի մասնագետները ուսումնասիրում են կյանքի պայմանները ավելի քան 450 քաղաքներում: Փորձագետները վերլուծում են 39 գործոններ՝ դասակարգված 10 խմբերով.
1.Քաղաքական ու սոցիալական վիճակ (քաղաքական կայունություն, հանցավորություն, իրավապահ մարմիններ):
2. Տնտեսական վիճակ (տարադրամի փոխարժեքի կառավարում, բանկային ծառայություններ):
3. Սոցիալ-մշակութային վիճակ (ԶԼՄ-ների հասանելիություն եւ գրաքննություն, անձնական ազատությունների սահմանափակումներ):
4. Բժշկություն եւ առողջապահություն:
5. Դպրոց եւ կրթություն (ստանդարտներ եւ միջազգային դպրոցների առկայություն):
6. Հասարակական ծառայություններ եւ տրանսպորտ (էլեկտրականություն, ջուր, հասարակական տրանսպորտ):
7. Ժամանց (ռեստորաններ, թատրոններ, կինոթատրոններ, սպորտային կենտրոններ):
8.Սպառողական ապրանքներ:
9. Բնակարանային պայմաններ (բնակարանների վարձակալություն, կենցաղային տեխնիկա, կահույք, սպասարկում):
10. Շրջակա միջավայր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: