Mars ընկերության հետ կանչած շոկոլադի խմբաքանակը Հայաստան չի ներկրվել

24.02.2016 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շոկոլադ արտադրող ամերիկյան Mars ընկերության կողմից շուրջ հինգ տասնյակ երկրից հետ կանչված շոկոլադի խմբաքանակը Հայաստան եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ չի ներկրվել:

Այս մասին Banks.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը:

«Մեր ունեցած տեղեկություններով, որոնք ստացվել են նաեւ The International Food Safety Authorities Network (INFOSAN) եւ Food and Feed Safety Alerts (RASFF)-ից, նման արտադրանք Ռուսաստան եւ ԵՏՄ անդամ այլ երկրներ չի մատակարարվել»,- ասված է հաղորդագրությունում:

Նախօրեին Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Հոլանդիայի Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: Հետ կանչված պրոդուկտների թվում են Mars, Snickers եւ Milky Way Mini, ինչպես նաեւ Celebrations եւ MiniMix կոնֆետների հավաքածուները:

Դիտում՝ 4681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW