2016թ. հունվարին գրանցվել է 5.5% տնտեսական ակտիվություն

22.02.2016 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5.5% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին ամսին  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 5.1%-ով, սպառողական գների ինդեքսը նվազել է 0.4%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5.2%-ով:

Միաժամանակ՝ շինարարության ծավալը 2016թ. հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, աճել է 5.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 6.3%-ով, իսկ առեւտրի շրջանառությունը` 2.7%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվարին կրճատվել է 13.8%-ով: Ընդ որում,ներմուծման ծավալը կրճատվել 22.2%-ով, իսկ արտահանման ծավալն աճել է 5.6%-ով:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել էր 3.1%:

Դիտում՝ 3050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW