ՀՀ-ն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի կողմից մսի ներկրման արգելքի լուրը

19.02.2016 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սաուդյան Արաբիայի գյուղատնտեսության նախարարությունն արգելել է ՀՀ Արմավիրի մարզից մսի ներկրումը՝ դաբաղ հիվանդության պատճառով, հաղորդել է Gulf Digital News-ը:

Սաուդյան Արաբիայի Սննդի անվտանգության տեսչությունում նշել են, որ արգելքը տարածվում է խոշոր եղջրավոր անասունների, ոչխարի, այծի, եղնիկի, ինչպես նաեւ համապատասխան պրոդուկտների ներկրման վրա:

Banks.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում նշել են, որ Հայաստանը երբեւէ միս չի արտահանել Սաուդյան Արաբիա: Բացի այդ, այս պահի դրությամբ Սաուդյան Արաբիայի կողմից արգելքի մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել:

Ծառայությունում նաեւ նշել են, որ խոսքը հավանաբար այս տարվա հունվարին բռնկված դաբաղի դեպքի մասին է, եւ Սաուդյան Արաբիան «միգուցե այսօր է միայն արձագանքում Կենդանիների առողջության կազմակերպությանը հայկական կողմի տրամադրած տեղեկատվությանը»:  

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերից հայաստանյան մամուլում լուրեր էին շրջանառվում դաբաղ հիվանդության դեպքերի ինտենսիվ տարածման մասին: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սակայն, հերքում էր նման լուրերի տարածումը: Պաշտոնապես հաստատվել էր միայն Արմավիրի մարզի Արազափ համայնքում երկու խոզի եւ մեկ եղջերավոր անասունի մոտ դաբաղ տեսակի հիվանդության հայտնաբերումը:

Դիտում՝ 3545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW