Երեւան, 19 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ռուսաստանյան երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ “Ռուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վլադիմիր Յակունինն ասել է այդ մասին դեկտեմբերի 18-ին` հանդես գալով ընկերության վարչության նիստում: “Ռուսաստանի ղեկավարության մակարդակով որոշվում է Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունը: Տարածաշրջանի զարգացման համար մեծ կարեւորություն ունեցող այդ ռազմավարական խնդիրը վերջերս դիտարկվել է երկրի ղեկավարության մակարդակով” ,- ասել է Վլադիմիր Յակունինը: Ինչպես նշում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նոյեմբերի 30-ին ռուսական ”Կոմերսանտ” թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հայկական երկաթուղին կոնսեցիոն կառավարման հանձնելու մրցույթի հայտարարումից հետո, ”Ռուսաստանյան երկաթգծերը”, ինչպես եւ այլ ընկերություններ, կստանան մասնակցության իրավունք, եւ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք առանձին ընկերությունների հանդեպ չի լինելու” ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ Վլադիմիր Յանունինն հայկական երկաթգծի կոնսեցիոն կառավարման մասին առաջին անգամ խոսել էր այս տարվա հոկտեմբերի 12-ին Երեւանում, երբ մասնկացում էր ԱՊՀ, Բալթյան երկրների, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի երկաթուղային տրանսպորտի Խորհրդի նիստին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6924