ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձեւը՝ վերջինում ներառելով առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը: Որոշման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի կողմերը մինչեւ 50 հազ. դրամի վնասով վթարի դեպքում կկարողանան առանց ապահովագրական ընկերության համաձայնության՝ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը եւ հեռանալ պատահարի վայրից:Ակնկալվում է, որ այս քայլը կնվազեցնի պատահարների հետեւանքով առաջացող խցանումների թիվը:«Կպարզեցվի պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը»,- ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:Կարեւորելով ընդունված որոշումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնուհանդերձ, ԿԲ նախագահին առաջարկել է աշխատանքներ տանել ապահովագրական ընկերությունների հետ եւ բարձրացնել սահմանված գումարի շեմը գոնե մինչեւ 100 հազ. դրամ:«Իհարկե, դուք մեծ ջանք եք ներդրել եւ ապահովագրական ընկերությունների հետ քննարկել հարցը: Սակայն եթե 50 հազ-ը դարձնեք 100 հազ., ապա մենք իրոք լուրջ խնդիր կլուծենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 4436