«Արցախ Բրենդի»-ն ամենահաջողված նախագծերից է, ասել է ԼՂՀ նախագահը

18.02.2016 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն եւ ծանոթացել գործարանի աշխատանքներին ու ծրագրերին:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը «Արցախ Բրենդի» ընկերության գործունեությունը համարել է Արցախում ներդրումային ամենահաջողված նախագծերից մեկը:

Բակո Սահակյանն ընգդծել է, որ ընկերության արտադրանքն առաքվում է բազմաթիվ երկրներ՝ կայուն կապեր ստեղծելով տարբեր պետությունների հետ եւ նոր աշխատատեղեր բացելով Արցախում:

«Արցախ Բրենդի»-ն հիմնադրվել է Ասկերանի գինու կոմբինատի հիման վրա:

Գործարանը զբաղեցնում է 3 հա տարածք, ունի թթի, նռան, հոնի եւ խաղողի սեփական այգիները:

Դիտում՝ 4269

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW