ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Երեւան ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը

18.02.2016 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ղեկավարությունը հաստատել է իր մասնակցությունը Երեւան ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորմանը:

ԵԱԶԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագծի ընդհանուր արժեքը $180 մլն է, որի մեծ մասը կտրամադրի ԵԱԶԲ-ն: Միջոցները կհատկացվեն 2016-2017 թթ., 10 տարի ժամկետով:

Ակնկալվում է, որ ՋԷԿ-ը շոգեգազային ցիկլով կարտադրի 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա:

ԵԱԶԲ-ում նշել են, որ նախագիծն ինտեգրացիոն բնույթ կկրի. էլեկտրակայանում կօգտագործվեն ռուսական արտադրության ժամանակակից սարքավորումներ:

ՋԷԿ-ի շինարարության ավարտը նախանշված է 2018 թվականը:

Դիտում՝ 9080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW