Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Moody’s-ի պատվիրակությանը

17.02.2016 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 16-ին ընդունել է Moody’s վարկանշային կազմակերպության պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման հիմնական օրակարգը ներառել է հարցեր 2015թ. ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի, գալիք միջնաժամկետ հատվածում տնտեսության զարգացման եւ տնտեսական աճի սպասումների, արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերների վերաբերյալ:

Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ 2015-ն ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված «խիստ համեստ կանխատեսումներն էին»:

Մատնանշվել են մի շարք ոլորտներում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն միջազգային դոնոր կառույցների աջակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձեւաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առեւտրատնտեսական կապերն այլ երկրների եւ ինտեգրացիոն միավորների հետ:

Նախարարի խոսքով՝ մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսակետից, եւ շոշափելի է երկուստեք գործարար հետաքրքրվածությունը:

Դիտում՝ 3006

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW