Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու գործընթացի շրջանակներում փետրվարի 15-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ բանակցություններն ընթանում են եվրոպական կողմի հետ նախկինում հստակեցված ոլորտների եւ ուղղությունների շուրջ, մասնավորապես՝ ապրանքների եւ ծառայությունների առեւտուր, առեւտրի պաշտպանական միջոցներ, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն, մրցակցություն, պետական գնումներ, կայուն զարգացում, թափանցիկություն, ընթացիկ վճարներ եւ կապիտալի տեղաշարժ, ներդրումային համագործակցություն եւ այլն:Բանակցությունների լիագումար նիստերից բացի նախատեսվում են բանակցային ենթախմբերի 12-ից ավելի հանդիպումներ: Tweet Դիտում՝ 14273