Կքննարկվի հայկական գինին եւ կոնյակը Հնդկաստան արտահանելու հարցը

16.02.2016 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Նյու Դելի:

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից, այցի հիմնական նպատակն է քննարկել հայկական կոնյակը եւ գինին հնդկական շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաեւ Հնդկաստանից գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցը:

Սերգո Կարապետյանը հանդիպումներ կունենա ոլորտի մի շարք կազմակերպությունների, այդ թվում` ոգելից խմիչքներ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, կայցելի Հնդկաստանի գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտ։

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել երկու գյուղնախարարությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:


Դիտում՝ 8946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW