Զեկույց. ՀՀ-ում սոցիալական պայմանները խոչընդոտում են կենսաթոշակի անցումը

12.02.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսական բեռը եւ սոցիալական պայմանները Հայաստանում կենսաթոշակի անցնելու խոչընդոտ են հանդիսանում:

Այս մասին է վկայում Էյչ-էս-Բի-Սի Բանկի «Կենսաթոշակի անցնելու ապագան. Առողջ նոր ապրելակերպ» զեկույցը:

Վերջինի համաձայն՝ ի լրումն այլ երկրներում առկա թոշակի անցնելու մարտահրավերներին եւ տենդենցներին՝ Հայաստանում թոշակառուներն առնչվում են նաեւ այլ խնդիրների հետ՝ օրինակ նվազագույն սպառողական զամբյուղի (56 200 ՀՀ դրամ) եւ կենսաթոշակի (միջինում 41 000 ՀՀ դրամ 2015թ.) անհամապատասխանության հետ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում աշխատող թոշակառուները կազմում են թոշակառու բնակչության 15%-ը, որոնք, ելնելով իրենց հավելյալ եկամտի մակարդակից, իրենց կարող են թույլ տալ մտածել ճամփորդության կամ այլ հետաքրքրություններով զբաղվելու մասին:

Մյուս կողմից, այն թոշակառուները, որոնց եկամտի միակ աղբյուրը իրենց կենսաթոշակն է, ունեն միջինից ցածր կենսամակարդակ, քանի որ կենսաթոշակը հիմնականում ծախսվում է առաջնային կարիքները բավարարող ապրանքների եւ ծառայությունների վրա, ինչպիսիք են սննդամթերքն ու կոմունալ վճարումները:

«Իսկ առողջ ապրելակերպը, ճամփորդությունը կամ կյանքի կարեւոր այլ ոլորտները մղվում են հետին պլան»,- ասված է զեկույցում:

«Այսօր Հայաստանում ունենալով կուտակային կենսաթոշակային համակարգ՝ անհատների համար, միգուցե, դժվար, բայց հնարավար է դառնում ապագա կենսաթոշակի համար կուտակումներ կատարելը: Եթե որեւէ մեկը ցանկանում է բարեկեցիկ կենսաթոշակային կյանք ունենալ, ապա կազմելով հստակ ֆինանսական ծրագիր եւ դրա իրականացման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելով՝ հնարավոր է որոշակի արդյունքի հասնի»,- ասել է Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Մարիամ Ադամյանը:

Ի դեպ, զեկույցի համաձայն՝ աշխարհում 45 եւ ավելի տարեկան ապագա կենսաթոշակառուների 65%-ը նախընտրում է թոշակի անցնել առաջիկա հինգ տարիների ընթացքում (եթե հանգամանքները թույլ տան), իսկ 38%-ը նշում է, որ չունի այդ հնարավորությունը:

Դիտում՝ 18122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW