Աշխարհի տարբեր երկրներից շուրջ հարյուր հաջողակ հայ գործարար ապրիլի 16- ին կհավաքվի Փարիզում՝ մասնակցելու առաջին անգամ անցկացվող Հայկական-միջազգային գործարար համաժողովին:Գործարար համաժողովի նախաձեռնող, Հայ–Ֆրանսիական գործարար համախմբման նախագահ Վարդան Գաբրիելյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ համաժողովի նպատակն է համակարգել հայ գործարարների միջեւ կապերը եւ ստեղծել Հայկական գործարար գործակալություն (Armenian Business Agency)։ «Հայկական գործարար գործակալության հիմնադրման նպատակն է ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազա, կապեր եւ համագործակցություն հիմնել հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջեւ, ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք եւ նպաստել վերջիններիս զարգացմանը, ինչպես նաեւ գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար, աջակցել Հայաստանի եւ Սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին»,- ասել է Վարդան Գաբրիելյանը։Նրա խոսքով՝ գործակալությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար՝ լինեն դրանք անհատ գործարարներ, թե ընկերություններ: Հարցին, թե ինչու է հայությանը միավորող համաժողովն անցկացվում Փարիզում եւ ոչ Երեւանում, Վարդան Գաբրիելյանը պատասխանել է, որ առաջին հերթին դա պայմանավորված է Հայ–Ֆրանսիական գործարար համախմբման գրասենյակի՝ Փարիզում տեղակայված լինելու հանգամանքով։ Բացի այդ, նրա խոսքով, որոշ հայ գործարարներ կարծրատիպեր ունեն՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետ կապված։«Մենք՝ որպես սփյուռքահայ գործարարներ, կենտրոնացած ենք Հայաստանի զարգացմանն օգնելուն, սակայն կան որոշ վանող երեւույթներ, եւ շատերը ցանկացան Հայաստանից դուրս հավաքվել եւ քննարկել առկա հարցերը։ Ուստի որոշեցինք հայ բիզնեսի մասին խոսել չեզոք վայրում՝ առանց պետական հովանավորության: Դա չի նշանակում, որ չենք ակնկալում համագործակցություն պետական հատվածի հետ, պարզապես ճիշտ ենք համարում, որ բիզնեսն իր ուժերով կազմակերպի քննարկումը՝ ավելի անկաշկանդ քննարկումներ ծավալելու համար»,- ասել է Վարդան Գաբրիելյանը։ Նա ասել է, որ համաժողովի մասնակիցներիը քննարկելու են ոչ միայն Հայաստանում ներդրումներ կատարելու հարցերը, այլեւ այն, թե ինչպես օգնել զարգացման ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում: Արդեն կան հստակ ծրագրեր՝ նախատեսված Հայաստանի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտների համար։«Մեր համաժողովի նպատակը բիզնեսի լեզվով խոսելն է, բիզնես, որը շահույթ է բերում, սակայն մեր համաժողովում քննարկվող ծրագրերում կան այնպիսիք, որոնք միտված են զարգացնելու հայաստանյան բիզնեսը։ Դրանք շահավետ կլինեն թե ներդրողների, թե Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար։ Մենք միավորող կամուրջ ենք լինելու բիզնես նախագծի հեղինակների եւ ներդրողների համար, որպեսզի նրանք միավորվեն մեկ վայրում եւ քննարկեն այդ գաղափարները»,- պատմել է Վարդան Գաբրիելյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հարցերը. - Հայ գործարար ցանցի ամրացում,- Բարեգործական բիզնես նախաձեռնություններ,- Ներդրումային հիմնադրամի ստեղծում, - Իրան. $150-միլիարդանոց բիզնեսի ծավալ – ինչպե՞ս գրավել,-Բարձր արժեքային ներդրումային նախագծերի ներկայացում:Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:Եկատերինա Պողոսյան Tweet Դիտում՝ 22074