ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ «դիզվառելիքի եւ բենզինի շուկայում մուտքի խոչընդոտներ եւ մրցակցության սահմանափակման երեւույթներ չկան»:Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է կառավարության այսօրվա նիստում՝ ներկայացնելով դիզվառելիքի եւ բենզին ներմուծման շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս շուկաներում մրցակցային անհավասար պայմաններ չկան: Այնուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որ այդ ոլորտում կհանդիպեն խնդիրների, դժվարությունների, ապա կարող են դիմել մեր հանձնաժողովին: Ես վստահեցնում եմ, որ մեր հանձնաժողովը հետևողական կլինի բոլոր այդ խնդիրների լուծման հարցում»,- ասել է ՏՄՊՊՀ-ի նախագահը:Արտակ Շոբոյանն ընդգծել է, որ, որպես բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա՝ ներկրման եւ իրացման ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում:ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ներկայում բենզինի ներմուծմամբ զբաղվում է հիմնականում երկու ընկերություն՝ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս»:«Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007-ից սկսած՝ որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007 թթ. եղել են 5-6 խոշոր ներմուծող ընկերություն, որոնք մեր ուշադրության կենտրոնում են»,-ասել է նա:Արտակ Շաբոյանը հիշեցրել է նաեւ, որ անցած տարի բենզինի գները նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, նրա խոսքով, բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28%-ով: Tweet Դիտում՝ 3470