ԱՄՀ պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ PRGF ծրագրի ավարտից հետո

13.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ”Ֆինանասավորման աճի եւ աղքատության կրճատման մեխանիզմներ“ (PRGF) ծրագրի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսն այսօր ասել է, որ PRGF ծրագիրն ավարտվում է 2008 թ. մայիսին եւ չի բացառել նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:

Նրա խոսքերով, ԱՄՀ-ն ունի PRGF-ին նման մի ծրագիր, որը սակայն չի պարունակում ֆինանսական օգնության բաղադրամաս: Նինկե Օմեսը նշել է, որ շատ երկրներ, որոնք ֆինանսական օժանդակության կարիք չունեն, նախընտրում են համագործակցել ԱՄՀ-ի հետ:

“Երկրի տնտեսական վիճակի գնահատումը Հիմնդրամի մասնագետների կողմից յուրատեսակ հավանության կնիք է հանդիսանում իշխանությունների համար”,- ասել է Նինկե Օմեսը:

“Ֆինանասավորման աճի եւ աղքատության կրճատման մեխանիզմներ” ծրագիրը հաստատվել էր 2005 թ. մայիսին եւ նախատեսում է Հայաստանին հատկացնել մոտ $35 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW