Այսուհետ բանկային ավանդներն Ադրբեջանում ամբողջովին ապահովագրված են
02.02.2016 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://spravda.com

Փետրվարի մեկից Ադրբեջանում ուժի մեջ է մտել «Ավանդների ամբողջական ապահովագրման մասին» օրենքը:
Օրենքին համաձայն` երեք տարվա ընթացքում բնակիչների այն ավանդները, որոնց տարեկան տոկոսադրույքը չի գերազանցում Ավանդների ապահովագրության ադրբեջանական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի (ADIF) հաստատած առավելագույն շեմը, հիմնադրամին անդամակցող բանկերում ապահովագրվելու են՝ անկախ ավանդի չափից:
Մինչ օրենքի ընդունումը ապահովագրական ծածկույթի շեմը ավանդների համար կազմում էր 30 հազ. մանաթ:
Այն դեպքում, եթե տարեկան տոկոսադրույքը գերազանցում է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հաստատած շեմը, ավանդներն ամբողջությամբ ապահովագրել ցանկացող ավանդատուները կարող են դիմել բանկ: Բանկերն այդ դեպքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն պայմանագրերում, եթե դրանց ժամկետը դեռ չի լրացել: Պայմանագրում փոփոխություններ կատարելու դեպքում մինչեւ այդ օրը հաշվարկված տոկոսները պետք է ամբողջությամբ վճարվեն ավանդատուին:
Ապահովագրական դեպքերում ADIF-ի անդամ բանկերում ապահովագրություն չունեցող ավանդները փոխհատուցվելու են «Ավանդների ապահովագրության մասին» օրենքին համապատասխան:
Ավանդատուների հարաբերությունները ADIF-ի եւ հիմնադրամի անդամ բանկերի հետ, ինչպես նաեւ ապահովագրված ավանդների փոխհատուցման հետ կապված վճարումները եւ ազգաբնակչության իրազեկման գործընթացները կարգավորվելու են «Ավանդների ապահովագրման մասին» օրենքով:
Երեքամյա մորատորիումի լրանալուց հետո այդ օրենքին համապատասխան ամբողջովին ապահովագրված ավանդների փոխհատուցումները կարգավորվելու են «Ավանդների ապահովագրության մասին» օրենքով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: