Շրջանառության մեջ են դրվել լարիի թարմացված թղթադրամները
01.02.2016 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://sputnik-georgia.ru


Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում շրջանառության մեջ են դրվել լարիի թարմացված թղթադրամները:
Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, ներկայում Վրաստանի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել միայն 20 եւ 50 լարի արժողությամբ թղթադրամները: Ինչ վերաբերում է թարմացված 100-լարիանոցին, ապա այն շրջանառության մեջ կդրվի այս տարի՝ ավելի ուշ:
«Թարմացված թղթադրամների վրա պահպանվել է լարիի թղթադրամների նախնական, բոլորին շատ ծանոթ թեմատիկան, միաժամանակ՝ նոր թղթադրամների վրա ներկայացված պատմություններ ներկայացնում են առանձին տարաբնույթ էլեմենտներ: Իսկ թղթադրամների թարմացված դիզայնն ավելի ճշգրիտ եւ ժամանակակից կերպով է արտահայտում Վրաստանի պատմա-մշակութային ժառանգությունը»,- նշել են Վրաստանի Ազգային բանկում:
Ի դեպ, փոփոխվել են նաեւ թղթադրամների չափսերը:
«Լարիի թարմացված թղթադրամները պաշտպանված են հատուկ նշաններով, որոնք մի կողմից՝ հեշտ են ընկալվում սպառողի կողմից, մյուս կողմից՝ ստացվել են ժամանակակից բարձրտեխնոլոգիական գործընթացի արդյունքում: Միաժամանակ, թղթադրամներն ունեն անվանական գնի ճանաչողական նշան՝ նախատեսված թույլ տեսողությամբ անձանց համար»,- ասված է Ազգային բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է հին թողարկումների թղթադրամներին, ապա դրանց շրջանառումը կշարունակվի նոր թղթադրամներին զուգահեռ:
Թարմացված թղթադրամների դիզայնի հեղինակը Բաչա Մալազոնիան է: Լարիի թղթադրամների նոր դիզայնի ստեղծմանը մասնակցել են աշխարհի առաջատար ընկերությունները՝ Giesecke & Devrient (Գերմանիա), Oberthur Fiduciaire (Ֆրանսիա) и De La Rue (Անգլիա):
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: