Իրանական ինը բանկ այսօր կմիանա համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման SWIFT համակարգին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիուլ Սեյֆի հայտարարությունը, SWIFT-ին միացող ֆինանսական հաստատությունների թվում են իրանի Կենտրոնական բանկը, Mellat-ը, Melli Iran-ը, Tejarat-ը, Արդյունաբերության եւ հանքերի բանկը, Իրանի փոստային բանկը, Արտահանման զարգացման բանկը, ինչպես նաեւ Refah Kargaran-ը: Ավելի վաղ՝ հունվարին, SWIFT-ին միացել էին իրանական երկու պետական բանկեր՝ Maskan-ը եւ Keshavarzi-ն, ինչպես նաեւ մասնավոր Dey, Saman, Pasargad եւ Parsian բանկերը: SWIFT-ի հասանելիությունը իրանական 30 բանկի համար սահմանափակվել էր 2012թ., երբ Թեհրանի դեմ սկսեցին պատժամիջոցներ կիրառվել: Tweet Դիտում՝ 23452